Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ, հայտնում է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Օդում են նաև Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները։
«Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։ Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։ Օդաչուների թուրքերենով խոսակցությունները արձանագրված են»,-նշել է Հովհանիսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտից Ադրբեջանը՝ Թուրքիայի օժանդակությամբ, լայնածավալ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության դեմ։
Սեպտեմբերի 29-ին թշնամին հարվածներ է հասցրել նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Վարդենիսի շրջանում։
Թշնամին մեծաթիվ կորուստներ է կրում։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։