ԳլխավորԼուր

Ջո Բայդենը հայտարարել է ԱՄՆ նախագահ ընտրվելու մասին

Ջո Բայդեն

Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ ինքն է ընտրվել ԱՄՆ նախագահ։

«Ինձ համար մեծ պատիվ է, որ ամերիկացի ժողովուրդը ինձ է վստահել դառնալ նախագահ»,-նշված է Բայդենի հայտարարության մեջ։

Միեւնույն ժամանակ գործող նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ընտրություններում հաղթողը կորոշվի օրինական քվեաթերթիկների հաշվարկի, այլ ոչ թե ԶԼՄ-ների կանխատեսումների արդյունքում։

Հավելենք, որ նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ըտրությունների արդյունքների հաշվարկի ժամանակ Բայդենն առաջ է անցել գործող նախագահ Թրամփից, երբ սկսել են հաշվել փոստով ուղարկված քվեաթերթիկները։

Բայդենին հաղթելու համար անհրաժեշտ էր Ընտրիչների կոլեգիայում ապահովել 270 ձայն, նշվում է, որ նա արդեն 273 ձայն ունի։ Գործող նախագահ Թրամփը ստացել է 214 ձայն։

Նշենք, որ նոյեմբերի 20-ին Ջո Բայդենը կդառնա 78 տարեկան։

Comment here