ԳլխավորԼուր

Մեդիագիտակը հասավ Թեղուտի դպրոց

Մեդիագիտակը հասավ Թեղուտի դպրոց

Մեդիագիտակը հասավ Թեղուտ Գեղամ Վարդանյանի, Սեդա Առաքելյանի և Ալեքսանդր Մարտիրոսյանի հետ, հայտնում են Հանրային լրագրության ակումբից։

«Թեղուտում՝ աշակերտների և մանկավարժների մասնակցությամբ, մենք խոսեցինք մեդիագրագիտության, քննադատական մտածողության, թվային անվտանգության թեմաների մասին։ Տեղում ստուգեցինք աշակերտների թվային անվտանգությանը վերաբերող մի քանի կարևոր բաներ՝ գաղտնաբառերը, երկփուլային անվտանգության առկայությունը, էլեկտրոնային փոստերի երբևէ կոտրված լինելու հանգամանքը և այլն։

Դասընթացը ՀԼԱ-ն իրականացնում է «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում և այն հանդիսանում է մարզային վարեպտության դասընթացների մի մասը։

Նախագիծն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Մեդիագիտակը հասավ Թեղուտի դպրոց