ԳլխավորԼուր

20-ամյա Գարիկ Կարապետյանը` ռեկորդակիր ու Եվրոպայի չեմպիոն

Ծանրորդ Գարիկ Կարապետյան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը երկամարտի 392 կգ արդյունքով (178+214 կգ) հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ սահմանելով նաև աշխարհի ու Եվրոպայի մի շարք ռեկորդներ, տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։

Հայ ծանրորդը փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ գլխավերևում պահելով 178 կգ ծանրաձողն ու Եվրոպայի երիտասարդների ռեկորդ սահմանելով, իսկ հրում վարժությունում դարձել է փոքր արծաթե մեդալակիր՝ 214 կգ արդյունքով:

Երկամարտում Եվրոպայի փոխչեմպիոն է հռչակվել Վրաստանի ներկայացուցիչ Իրակլի Չխեիձեն՝ 387 կգ արդյունքով, բրոնզե մեդալը նվաճել է մոլդովացի Թուդոր Բրատուն՝ երկամարտում ցույց տալով 374 կգ արդյունք:

Գարիկ Կարապետյանը երկամարտում նվաճել է Հայաստանի թիմի 8-րդ մեդալը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

Հիշեցնենք՝ Գարիկ Կարապետյանը Շիրակի պետական համալսարանի ուսանող է, ծանրամարտի երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն։

Ծանրորդ Գարիկ Կարապետյան

Ծանրորդ Գարիկ Կարապետյան

Ծանրորդ Գարիկ Կարապետյան