Լուր

Երևանում առավոտից սկսած անհնազանդության ակցիաներ են լինելու

Վաղը` մայիսի 16–ին, առավոտյան ժամը 8.00–ից Երևանում անհնազանդության ակցիաներ են լինելու։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման ղեկավարներից Իշխան Սաղաթելյանը։

«Իրականացնելու ենք անհնազանդության տարբեր ակցիաներ, տեղի են ունենալու ավտոերթեր։ Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ վաղը հանրահավաք չենք ունենալու, բայց ողջ օրվա ընթացքում պետք է շարունակենք անհնազանդության ակցիաները»,–ասաց Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ից Երևանում, մասամբ՝ մարզերում, բողոքի ակցիաներ են ընթանում «Դիմադրություն» շարժման գլխավորությամբ։ Մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը «հանուն Հայաստանի ու Արցախի»։