Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն ներկայացրեց ԲՀԿ ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու համար ԱԺ համաձայնությունը ստանալու համար։
Գաղտնի քվերակությանը մասնակցել է միայն «Իմ քայլը» խմբակցությունը։
Կալանավորման միջնորդությանը կողմ է քվեարկել 87 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք։
Տեղեկացնենք նաեւ, որ այս րոպեներին Գագիկ Ծառուկյանը հարցաքննվում է Ազգային անվտանգության ծառայությունում։
Հիշեցնենք, որ ժամեր առաջ էլ «Իմ քայլը» 87 կողմ ձայնով համաձայնություն տվեց Գագիկ Ծառուկյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։