ԳլխավորԼուր

Mezzo-ն ֆիլմ է նկարահանում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը Արամ Խաչատրյանի մասին փաստագրական ֆիլմի նկարահանման ժամանակ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ ֆրանսիական հեղինակավոր Mezzo հեռուստաալիքը փաստագրական ֆիլմ է նկարահանում հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին։

Օրերս Երևանում Mezzo-ի ստեղծագործական խումբը հարցազրույցներ է վարել մշակութային հայ գործիչների հետ. ներկայացվել են Արամ Խաչատրյանի կյանքը, ստեղծագործական ուղին, Խաչատրյանի արվեստի թողած խորը հետքը հայ և համաշխարհային դասական երաժշտարվեստում։ Նկարահանումներ են կատարվել Հայաստանի, մայրաքաղաք Երևանի մի շարք վայրերում, որոնք ոգեշնչել են մեծ կոմպոզիտորին ստեղծագործելիս։

20 րոպե տևողությամբ ֆիլմը նկարահանվում է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում։

Տիգրան Մանսուրյանը Արամ Խաչատրյանի մասին փաստագրական ֆիլմի նկարահանման ժամանակ
Տիգրան Մանսուրյանը Արամ Խաչատրյանի մասին փաստագրական ֆիլմի նկարահանման ժամանակ

Mezzo TV-ն դասական երաժշտության ամենահայտնի հարթակներից է։ Այստեղ եթեր են հեռարձակվում հանրահայտ երաժիշտների կատարումներ, բացառիկ համերգների ձայնագրություններ, միջազգային փառատոներ, երաժշտական նորություններ, մեծահամբավ երաժիշտների մասին պատմող ֆիլմեր և տեսանյութեր։

Տարվա ընթացքում Mezzo-ի ստեղծագործական խումբը կլուսաբանի Հայաստանում իրականացվող խաչատրյանական հոբելյանական մյուս միջոցառումները, որոնց թվում են Արամ Խաչատրյան մրցույթն ու փառատոնը: