Ներկայացնում ենք անգլիացի գրող և դրամատուրգ, դետեկտիվ ժանրի համաշխարհային ամենահայտնի հեղինակներից մեկի՝ Ագաթա Քրիստիի (15 սեպտեմբերի, 1890 -12 հունվարի, 1976) մտքերից։
***
Տղամարդու և կնոջ փոխադարձ կապվածությունը միշտ սկսվում է ցնցող պատրանքից, որ դուք նույն կերպ եք մտածում աշխարհում ամեն ինչի մասին:
Չկա ավելի հոգնեցուցիչ բան, քան այն մարդը, ով միշտ ճիշտ է:
Հին մեղքերը երկար ստվերներ ունեն:
Ինձ համար միշտ անհասկանալի է եղել, թե ինչու են տղամարդկանցից ամենավատերը հետաքրքրություն առաջացնում լավագույն կանանց մոտ:
Հնագետը լավագույն ամուսինն է, որը կինը կարող է ունենալ: Որքան կինը ծերանում է, այնքան ավելի հետաքրքիր է դառնում ամուսնու համար։
Տարօրինակ է այս աշխարհը, որտեղ երկուսը նայում են նույն բանին, բայց տեսնում են բոլորովին հակառակ բաներ:
Իննսունինը դեպքում կանայք իրենց հիմարի պես են պահում, բայց հարյուրերորդում ավելի խորամանկ են, քան տղամարդիկ:
Սովորությունը մի բան է, որը դուք ինքներդ այլևս չեք նկատում:
Կոտրված սպասքը երջանկություն է բերում, բայց միայն հնագետներին:
Երջանիկ մարդիկ հաջողության չեն հասնում. նրանք այնքան ներդաշնակ են իրենց հետ, որ պարզապես ուրիշ ոչնչով չեն հետաքրքրվում:
Եթե տղամարդուն վիրավորական բան եք ասել, մի անհանգստացեք. տղամարդիկ չափազանց ինքնասիրահարված են, նրանք պարզապես չեն էլ հավատում, որ դուք լուրջ եք խոսում, եթե դա նրանց համար հաճելի բան չէ:
Եթե դուք չեք կարող ընդունել ձեր ամուսնու ապրելակերպը, մի ստանձնեք այդ գործը, այլ կերպ ասած՝ մի ամուսնացեք նրա հետ:
Ես հասկացա, որ չես կարող հետ շրջվել, չես կարող նույնիսկ փորձել հետ շրջվել: Կյանքը միակողմանի փողոց է:
Յուրաքանչյուր մարդասպան, հավանաբար, ինչ-որ մեկի լավ ծանոթն է:
Մարդը մնում է մենակ, երբ հեռանում է այն վերջինը, ով հիշում է նրան իր երիտասարդության տարիներին:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



