ԳլխավորԼուր

ՀԵՀ-ի ուսանողները և՛ զբոսնում են, և՛ զբոսավարություն սովորում

Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողները

Հայաստանի եվրոպական համալսարանի (ՀԵՀ) զբոսաշրջության և սպասարկման ամբիոնի առկա և հեռակա ուսուցման ուսանողները մասնակցել են ամբիոնի կողմից կազմակերպված ուսումնաճանաչողական տուրին, տեղեկանում ենք բուհի ֆեյսբուքյան էջից:

«Ամբիոնը նոր մոտեցում է ցուցաբերել կազմակերպվող տուրերին. «Էքսկուրսավարություն» դասընթացի շրջանակում ուսանողները կատարում են թիմային աշխատանք և որպես զբոսավար, անցկացնում են տուրը: Վերջում, բոլոր մասնակիցները հարցման միջոցով գնահատում են զբոսավարների աշխատանքը:

Այս անգամ թիմային աշխատանքը ներկայացրեց առաջին խումբը՝ Նորատուսի խաչքարեր-Հայրավանք-Կեչառիսի վանք երթուղով: Նորատուսի Խաչքարերը ներկայացնելիս՝ իր անփոխարինելի փաստերով և պատմություններով կիսվեց տեղի հնաբնակ Նինա տատիկը: Առաջիկայում նախատեսվում են 3 թիմ և 3 ուղղություն:

Շնորհակալություն «Արշավներ ակումբ» կազմակերպությանը համագործակցության շրջանակում փոխադրումը և ՀԵՀ ուսանողների ժամանցային հատվածն ապահովելու համար»,-նշված է գրառման մեջ: