ԳլխավորԼուր

Չարենցի տուն-թանգարանը կազմակերպում է գրական- ստեղծագործական մրցույթ

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը գրողի ծննդյան 125-ամյակին ընդառաջ կազմակերպում է գրական-ստեղծագործական մրցույթ, որի հաղթողը կարժանանա մեծն բանաստեղծի ձուլածո մեդալին և կստանա դրամական պարգև:

«Բանք չափաւ» խորագրով գրական-ստեղծագործական մրցույթը տեղի կունենա մինչև 2022 թվականը՝ երեք փուլով:

Մրցույթի մասնակիցները նախապես ներկայացնում են իրենց ստեղծագործությունները՝ պոեզիա` յոթ բանաստեղծություն, փոքր արձակ` երկու նովել, մեկ պատմվածք, երկու էսսե:

Մրցույթի ժյուրիի կազմում են բանաստեղծ, գրականագետ Հենրիկ Էդոյանը, բանաստեղծ Հակոբ Մովսեսը, խմբագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը և բանաստեղծ, գրականագետ Անահիտ Ասատրյանը:

Մրցույթին կարող են մասնակցել բոլորը՝ առանց տարիքային սահմանափակման:

Յուրաքանչյուր մրցափուլից հետո ընտրվելու է մեկ հաղթող: Վերջին մրցափուլը կկայանա դեկտեմբեր ամսին:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել charents.museum@gmail.com հասցեով մինչև սույն թվականի ապրիլի 15-ը:

Comments (1)

  1. Խաչատւր

    գլուխ ենք այսօր մենք լուռ խոնարհում,որ ունենք հզոր ու քաջ մարտիկներ,որոնք մեր հողի համար կկռվեն,և մեր երկիրը ազատ կպահեն.

Թողնել պատասխան Խաչատւր-ի համար