Այսօր ֆրանսիացի գրող, սցենարիստ եւ կինոռեժիսոր Ժան Կոկտոյի (05.07.1889-11.10.1963) ծննդյան օրն է։
***
Դիվանագիտությունը՝ դա ունակությունն է մարդուն այնպես ուղարկել գրողի ծոցը, որ նա պատրաստվի ճանապարհորդության։
***
Կամքն ընդունակ է փոխել նույնիսկ մեր ձեռքի ափերի գծերը։
***
Մեծ քաղաքում կարելի է շատ բան տեսնել, փոխարենը փոքր քաղաքում կարելի է շատ բան լսել։
***
-Պատկերացրեք, որ ձեր տունն այրվում է, եւ դուք կարող եք միայն մի բան վերցնել այնտեղից։
-Ես կրակ կվերցնեմ։
***
«Պիկասոյի նկարները խզբզոց են» արտահայտության մեջ Պիկասոյի մասին ոչինչ չի ասվում, բայց ամեն ինչ ասվում է այն արտաբերողի մասին։
***
Ժամանակ առ ժամանակ պետք է հանգստանալ անգործությունից։
***
Ես գիտեմ, որ արվեստը շատ անհրաժեշտ է, բայց չգիտեմ՝ ինչի համար։
***
Պատմությունը՝ դա ճշմարտությունն է, որը խաբեություն է դառնում։ Առասպելը՝ դա խաբեությունն է, որը դառնում է ճշմարտություն։
***
Տակտը սանձարձակության մեջ հասկանալու ընդունակությունն է, թե մինչեւ ուր կարելի է չափազանց հեռու գնալ։
***
Առիթը տեսք է, որ ընդունում է Աստված՝ ինկոգնիտո մնալու համար։
***
Ներիր վատության համար, որ ես քեզ չեմ արել։
***
Եթե դու նշանավոր ես՝ տհաճ է, որ բոլորը քեզ ճանաչում են, եւ սարսափելի է, երբ քեզ չեն ճանաչում։
***
Ռեժիսորները բաժանվում են 3 տիպի. խելացի, ստեղծարար եւ մեծամասնություն։
***
Գաղտնիքը միշտ ականջի ձեւ ունի։
***
Վախենալ մահից նույնն է, թե վախենալ, որ մենք սահմանափակված ենք տարածության մեջ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։